Թուրքիայում անտառ հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել են 7 ռուս զբոսաշրջիկներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

զբոսաշրջիկ

Թուրքիայում անտառ հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել են 7 ռուս զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է «Բաղրամյան 26»-ի տելեգրամյան ալիքը: Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել դատական նիստը: Դատապարտվելուց առաջ նրանք տեսանյութ են նկարահանել, որում հայտարարել են, որ մեղավոր չեն, թեպետ մինչև վերջին պահը չէին ցանկանում օգնության խնդրանքով դիմել, բայց դատարանը շատ արագ որոշում կայացրեց ձերբակալության մասին: Զբոսաշրջիկները նաև մեղադրել են հյուպատոսությանը անգործության մասին:

«Մենք ճանապարհին տեսանք հրդեհ, փորձեցինք հրդեհը մարել, զանգահարեցինք 911, ճանապարհին մեզ շրջափակեցին տեղի բնակիչները ու ժանդարմների կանչեցին: Արդյունքում, դատական գործընթացներից հետո կալանքի որոշում կայացվեց ու մեզ բանտ ուղարկեցին: Անվճար մեզ հատկացված փաստաբաններն անգամ անգլերեն չեն խոսում: Հյուպատոսությունը հրաժարվում է մեզ օգնել, մենք ուղևորվում ենք բանտ, շուտով կապը կընդհատվի: Խնդրում եմ բոլորին՝ բարձրաձայնել մեր մասին. յոթ հոգուց կազմված մեր խումբը ձերբակալվել է»,- ասել է զբոսաշրջիկներից մեկն՝ ընդգծելով, որ իրենք բոլորը ՌԴ քաղաքացիներ են:

--00--ԱԹ