Հարավային Կորեայի նախագահը հայտարարել Է, որ երկիրը նոյեմբերից անցնելու Է նորմալ կյանքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հվ Կորեա

Հարավային Կորեան քայլեր կձեռնարկի COVID-19-ի համավարակից հետո հաջորդ ամսին աստիճանաբար նորմալ կյանքին վերադառնալու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը:

«Հիմնվելով կայուն զսպման եւ պատվաստման բարձր ցուցանիշների վրա՝ մենք սկսում ենք աստիճանաբար վերադառնալ նորմալ կյանքին»,-ասել Է Մուն Չժե Ինը՝ հանդես գալով Ազգային ժողովում:

«Դա կսկսի լրջորեն իրականացվել նոյեմբերին»,-ճշտել Է նա: Դրա հետ մեկտեղ, Հարավային Կորեայի նախագահի խոսքով, հակավիրուսային մի քանի սահմանափակումներ, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրումը, ուժի մեջ կմնա նոյեմբերից հետո, որպեսզի դանդաղեցվի վիրուսի տարածումը: Հոկտեմբերի 23-ի դրությամբ երկրի 51,3 միլիոն բնակչությունից 35,9 միլիոնը լիովին պատվաստվել Է: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական գործակալության տվյալներով, երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում Է նվազել:

Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել Է հիվանդության 1190 նոր դեպք, մեկ օր առաջ հաղորդվել Է ախտահարման 1423 դեպքի մասին: Ընդամենը համավարակի ողջ ժամանակաշրջանում երկրում գրանցվել Է COVID-19-ի 353 հազար 89 դեպք, հիվանդությունից մահացածների թիվը կազմել Է 2773, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ

Տեսանյութեր