Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հասանովը վստահություն է հայտնել գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում:

Թուրք նախարարն, իր հերթին, շեշտել է, որ ռազմավարական դաշնակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:

--0--ԿԿ

Տեսանյութեր