ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հոկտեմբերի 27–ին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել է փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը։
Դավիթ Գեւորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
--00—ԼՄ