Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Տիգրան Բարսեղյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում  «Կայրաթի» դեմ հանդիպումից հետո  երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար։Ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով:

Ավելի վաղ` լուրեր կային, որ հայ կիսապաշտպանը մոտ է ղազախական ակումբից հեռանալուն:

 --00—ՄՀ