Նախագահի նստավայրում գագաթաժողովին առանց դիմակի մասնակցածները ենթակա չեն պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

նախագահ

Ոստիկանությունում ուսումնասիրվել են ՀՀ նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Մտքերի հայկական գագաթաժողովի» լուսանկարներն ու տեսանյութը։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ այդ գագաթաժողովին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց դիմակի: Նրանց թվում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Tert.am-ի հարցին՝ նրանց նկատմամբ վարչական արձանագրություն կազմվե՞լ է, Ոստիկանությունից պատասխանել են.

«Գագաթաժողովի մասնակիցները, ՀՀ առողջապահության նախարարի 2020թ․ սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի Հավելված 1-ի երկրորդ կետի երրորդ և յոթերորդ ենթակետերի հիմքով, ենթակա չեն վարչական պատասխանատվության»:

 --00—ՄՀ

Տեսանյութեր