Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ն իշխանությունն օգտագործեց իր վարկանիշը բարձրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Սահմանազատումը չպետք է կապվի Արցախի խնդրի հետ, իսկ Ադրբեջանի նպատակն այն է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը կամ շեշտվի, որ Արցախ, կամ ինչպես իրենք են ասում, ԼՂ գոյություն չունի, իրենց կռիվը դա է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի հանգամանքերը պարզելու հնարավոր հանգամանքին՝ պատգամավորն ընդգծեց. «Եթե հոկտեմբերի 27-ը բացվելու բան լիներ, Գագիկ Ջհանգիրյանը դատախազությունում էր, ինչի նո՞ր էր հայտնաբերել, ստացվեց այնքանով, որքանով հնարավոր էր: Թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ն այս իշխանությունն օգտագործեց պոպուլիստական նպատակով՝ իրենց  վարկանիշը բարձրացնելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։