Բաքուն ՀՀ-ի դեմ օգտագործում է Քոչարյանի օրոք քննարկված միջանցքի նախադեպը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Բաքուն ՀՀ֊ի դեմ օգտագործում է Քոչարյանի օրոք քննարկված միջանցքի նախադեպը, Երևանը դիմադրում է։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի համոզմամբ, այնպես չէ, որ ՀՀ-ն կործանվում է կամ դատապարտված է ոչնչացման։  Նրա գնահատմամբ, սրանք մեդիամանիպուլյացիաներ են, իսկ իրականում, ճիշտ է, պարտությունից հետո պետությունը լուրջ հարված է ստացել, բայց կարող է ճիշտ ներքին և արտաքին քաղաքականության պարագայում պաշտպանել իր շահերը՝ Արցախի կարգավիճակի, տարածքների դեօկուպացիայի, սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև հարակից այլ հարցերի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։