ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

դատարան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 27.10.2021 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին:

Դատաքննության նիստը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, ՀՀ Վարչական դատարանում, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ մեկ հասցեում:

--00--ԱՀ