Փաշինյանին գահընկեց անող նոր ուժ է ձևավորվում ՀՀ-ում․ Վահրամ Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ֆորսմաժորի դեպքում ՀՀ-ում իշխանափոխությունը որևէ իմաստ չի ունենա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, եղել է մտայնություն, որ պատերազմում պարտությունը Փաշինյանին գահազրկում կարժենա, բայց չեղավ, և մտածել, թե նոր փաստաթղթի ստորագրումը կարող է արժենալ նրան գահազրկում, ևս ծիծաղելի է:

«Իշխանափոխության նպատակը պետք է լինի քաղաքական այլընտրանքը, այսինքն՝ ինչ քաղաքական օրակարգ է առաջարկում այդ ուժը: Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ձևավորվելու է քաղաքական բևեռ, որը կարողանալու է վերլուծել Ղարաբաղյան հարցի կարգավորման ողջ գործընթացը, առանձնացնելու է թեփը հատիկից, պաթոսը ողջախոհությունից, կարողանալու է սթափ գնահատել այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը` գոնե Սիրիայից մինչև Աֆղանստան, և կայացնելու է ճիշտ որոշում»,-ասել է Աթանեսյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող և ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: