ՔՊ-ում հակված են խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Նազելի

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել: Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գեւորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, եւ Արուսյակ Ջուլհակյանի անունները:

Չնայած Արփի Դավոյանը եւս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի:

Բանն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՄՀ