Արարատի մարզում բախվել են BMW-ն ու 07-ը, կա 1 զոհ. 5 վիրավորներից 2–ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Վթար

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17: 30-ի սահմաններում Արևշատ գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 63-ամյա Բաղդասար Սահակյանի վարած BMW մակնիշի և 56-ամյա Արմեն Շահբազյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Շահբազյանը մահացել է, իսկ վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 49-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը, 49-ամյա Սահակ Թադևոսյանը, 14-ամյա Նարինե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Բ. Սահակյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 12-ամյա Գագիկ Ս.-ն և 19-ամյա Դավիթ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

--00--ԱԹ