ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ:

--00--ԿԿ