Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

--00--ԱՀ