Էշի զռոցներին են հավատում. մեռանք ասելով՝ միջանցք չենք տալու, միայն ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

«Էշի զռոցներին են հավատում. մեռանք ասելով՝ միջանցք չենք տալու, միայն ճանապարհ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Խոսելով պատերազմի մասին՝ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ պատերազմում պարտվել է բանակը, ԳՇ-ն ու Արցախի հրամանատարությունը շատ թույլ են եղել․ «Իսկ ընդդիմադիրներն անընդհատ ֆռացնում են, որ գցեն վարչապետի վրա։ Չի ստացվի, քանի որ բանակն է պարտվել»։  

Մելքոնյանը խոսեց նաև ՏԻՄ ընտրությունների մասին։ Նրա կարծիքով, «Հայաստան» դաշինքը ոչ մի տեղ չի հաղթել ու չի էլ հաղթելու։

«Հո մենք ՀՀԿ-ն չե՞նք, որ ամեն տեղ գյուղապետ ու քաղաքապետ նշանակենք, ժողովուրդը ում ընտրեց, նա էլ կլինի»,-նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։