Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, կդառնա «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Քաղաքական

««Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առուշ Առուշանյանը պաշտոնապես հրաժարվել է իր պատգամավորական մանդատից, շեշտելով Գորիսի համայնքապետ ընտրվելու հանգամանքը: Մենք անհամբեր սպասում ենք, որ նա շուտով կլինի ազատության մեջ, և կշարունակի ղեկավարել կարևորագույն այն ճակատը, որ ղեկավարել է պատերազմի օրերին, »,-նշեց պատգամավորը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից, նրան ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, սակայն վերջինս այսօր հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

--00--ԿԿ