Աննա Հակոբյանը Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

«Իմ քայլը» հիմնադրամի անդամները տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Առայժմ ուսումնասիրման փուլում ենք։ Դրանք ավարտելուց հետո կանցնենք ծրագրերի հաստատմանն ու իրականացմանը։

Ոգևորված ենք մեզ ներկայացված նոր գաղափարներով և անհամբեր սպասում ենք դրանք հանրությանը ներկայացնելուն»,-ասված է գրառման մեջ։

--00—ԼՄ