Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունաստանի ԱԳՆ վարչության պետին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6 ,  24 News

․

Նոլեմբերի 5-ին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել  Հունաստանի ԱԳՆ արարողակարգի վարչության պետ, դեսպան Դիմիտրիս Զևելակիսին: 

Շնորհավորելով դեսպանին Հունաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Դիմիտրիս Զևելակիսը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել Տիգրան Մկրտչյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերություններին։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, ամրապնդման և հայ-հունական  օրակարգն առաջ մղելու նպատակով:

--00--ԱՀ