ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:

Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

--0--ԿԿ