Աթենքում հայ երիտասարդները, ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի, երթ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

․

Նոյեմբերի 7-ին Աթենքի Սինտագմայի հրապարակում հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի: Ինչպես հայտնում է Հունաստանի ՀՅԴ երիտասարդական կառույցը, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանություն:

«Ոչ ոք չի կարող ժողովրդին արմատախիլ անել իր արմատներից։ Իր ժողովրդի ազատ ապրելու և իր ապագան որոշելու իրավունքի համար պայքարն անսակարկելի է, եւ այս պայքարում արցախցիները մեզ միշտ իրենց կողքին են ունենալու։ Մենք գիտենք, որ մեր պայքարը լինելու է երկար ու ցավոտ, բայց երբ պայքարն արդար է, արդարությունը միակ ճանապարհն է։ Կրկին գնալու ենք ՍՇւշի և Տիգրանակերտ, մենք նորից կտեսնենք այս լեռները, հարթավայրերը և Հունոտ կիրճի ջրվեժները: Նորից կհանդիպենք, նորից կերգենք ու նորից կպարենք Ստեփանակերտում մեր ընկերների հետ, ինչպես մինչ այժմ բազմիցս ենք արել: Եվ դա խոստում է, ոչ թե երազանք»,- նշված է կառույցի տարածած հայտարարությունում:

Աթենքում հայ երիտասարդները, ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի, երթ են անցկացրել

Նրանք երթով շարժվել են դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանատուն…

Նոյեմբերի 7-ին Աթենքի Սինտագմայի հրապարակում հայ երիտասարդները ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի:

Ինչպես հայտնում է Հունաստանի ՀՅԴ երիտասարդական կառույցը, ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանություն:

--00--ԱՀ