Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցվել է Պանթեոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի հարեւանությամբ Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ կառուցվել է Պանթեոն, որտեղ ամփոփված են ոչ միայն «Սասուն» կամավորական ջոկատի փառապանծ ուղով անցած կամավորականներ, այլեւ զինվորականներ, կամավորականներ, 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիներ։ Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորականների միության տարածած հայտարարությունից։

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Պանթեոնում հանգչող քաջորդիների սխրանքը խորհրդանշող Արծվի տեսքով հուշակոթողի բացման արարողությունը: 

--00--ԿԿ