Արցախի նախագահը ցավակցել է ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի ընտանիքին: Այս մասին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հեռագրում ասված է.

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին:

Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անզուգական կատարումների միջոցով նա կենդանի էր պահում ու հարստացնում մեր ազգային արվեստը, այն արժանիորեն ներկայացնում աշխարհին՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերն ու հարգանքը:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա բազմահազար երկրպագուներին։

Մեծատաղանդ արցախուհու հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

 --00—ՄՀ