Երևանում հարազատների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. վնասել են նրանցից մեկի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաներում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկի տան մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի նշված փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 25-ամյա Աղվան Ալեքսանյանը, 29-ամյա Վաչագան Ալեքսանյանը և 31-ամյա Արման Ալեքսանյանը միմյանց հետ վիճաբանելու ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։  Նույն ժամանակահատվածում նրանցից մեկը դիտավորությամբ վնասել է Արման Ալեքսանյանի Opel մակնիշի ավտոմեքենան։  

--0--ԿԿ