Կրակոցներ՝ Երևանում․ 4 սպանվածներից մեկը «Քանաքեռցի Տույն» է, կասկածյալը նախկին պատգամավորի որդին է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Նոյեմբերի 11-ին կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմանում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Աղբյուրը նաև հայտնում է, որ տանը՝ բակում, հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Դեպքի փաստով Երևանի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ըստ Armlur.am-ի՝ սպանության կասկածյալը ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին է, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003 թ․-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001 թ․-ը Հայակական ավեիաուղիների կոմերցիոն գծով տնօրենն է եղել:

--00—ԼՄ