Դիլիջանի ոլորանները բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է, Քաջարանում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

14

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում  անցանելի են։

Դիլիջանի ոլորանները բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է։

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ