Ստորագրահավաք` Վանո Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Վանո

Կազմակերպվել է ստորագրահավաք` պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի աճյունը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու պահանջով:

«Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, մեծանուն գրող Վանո Սիրադեղյանի աճյունն ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում`որպես նրա անձի և վաստակի իրական գնահատական և հարգանքի տուրք»,- նշված է ստորագրահավաքի տեքստում: 

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, միանալով ստորագրահավաքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նա իր կյանքն ու անդորրը զոհաբերեց հանուն Հայաստանի»:

--00--ԱԹ