Կնոջս առաջվա ամուսինը չէր երազի իմ պես հարուստ լինել/ Խաբեբա մարդիկ «ռաստ էկան»/ Ծախսածս չեմ հաշվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 10 տարուց ավելի է՝ խաղատուն չի գնացել։ Այդ մասին «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է գործարարը և խոստովանել, որ տարիներ առաջ հաճախ այցելել է։  

Տիգրան Արզաքանցյանը նաև անդրադարձել է 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքին՝ ընդգծելով, որ բարձր վարկանիշի պատճառով բոլորին խանգարում էր, դրա համար «խաղից հանեցին»։

Գործարարը խոսել է նաև կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին հանդիպումից, նրա նախկին ամուսնու կարողությունից (Ֆորբսի ցուցակում ընդգրկված միլիարդատեր Արկադի Ռոտենբերգ), 6 երեխաների կրթությունից, ԱԺ արտահերթից հետո իրեն շրջապատող մարդկանցից հիասթափվելուց, ինչպես նաև սեփական սխալներից։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ ենթավերնագրերով․

1․ Ծախսածս չեմ հաշվում, աշխատածս եմ հաշվում (1։23),

2․ Երազել եմ դառնալ անասնաբույժ, դարձել եմ (3։34),

3․ Վատությունից կուշտ ենք (6։38),

4․ Հայրս ասել է՝ ուրիշի ունեցածին ձեռք չտաս (10։28),

5․ 10 տարի խաղատուն չեմ մտել (12։38),

6․ Որդիներս ապրիլյանի և 44-օրյայի մասնակից են (17։19),

7․ Կնոջս նախկին ամուսնու հարստությունը չի հետաքրքրում (18։43)

8․ 5 լեզու գիտեմ (23։04),

9․ ՀՀԿ-ն իր ասածները չի տփել գետին (24։53),

10․ Կեղծ դիպլոմի պատմություն չկա (27։33),

11․ 15 մլն դոլար նվիրել եմ բանակին (32։08),

12․ Խաբեբա մարդիկ «ռաստ էկան» (34։35):

--00—ԼՄ