Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հաստատման կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24 News  

․

Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հաստատման 1 ամյակի կապակցությամբ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինվորական ավանում միջոցառումներ են կազմակերպվել։ Ավանի տարածքում տեղի է ունեցել նաև ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասինակցել է տաճարի բացման հանդիսավոր արարողությանը։ Նա եկեղեցու կառուցման գործում իր ներդրումն է ունեցել։

Միջոցառմանը մասնակցել են նաև Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինիը։

--00--ԱՀ