Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։

Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։

Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի հիմնական ուղղությունը։

--00--ԱՀ