Ադրբեջանցիների տնակը արդեն տեղադրված է, սակայն վերջիններս չեն խոչընդոտում մեքենաների անցուդարձին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24 News  

․

Ադրբեջանցիների տնակը Կապան- Ճակատեն ճանապարհին արդեն տեղադրված է, սակայն վերջիններս չեն խոչընդոտում հայկական մեքենաների անցուդարձին: Այս մասին նոյեմբերի 14-ին 24 News-ին փոխանցեց Ճակատեն բնակավայրի ղեկավար Արա Հարությունյանը:

«Առավոտյան 07:20 այդ ճանապարհով գյուղ եմ եկել, բոլորն այդ ճանապարհով հանգիստ երթևեկում են, ոչ մեկ չի կանգնեցնում: Երեկ 15-20 հոգի ադրբեջանցի էին այդ հատվածում և ինժեներական աշխատանքներ էին կատարում  մինչև գիշերը 23: 30 րոպե, այսօր տնակի մոտ մեկ- երկու հոգի էին կանգնած: Անցակետ կտեղադրվի, թե ոչ՝ դեռևս տեղեկություն չունեմ»:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 13-ին, համայնքապետը 24News-ին տեղեկացրել էր, որ Կապան - Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանցիները վագոն- տնակ են տեղադրվել:

--00--ԱՀ