Սպանված պատգամավորի 3 որդիները կալանավորվեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Այս մասին գրում է Armlur.am-ը։

Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Արդյունքում սպանված պատգամավորի 3 որդիներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, ինչը դատարանը կիրակի օրը բավարարել է:

--00--ԿԿ