Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Էդիկ Բաղդասարյան

Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի: Գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսեւորում է: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է»,- գրել է նա:

--00--ԱԹ