«Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխությունը կկայանա Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

սպորտ

Հայաստանի «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունն այս տարի կկայանա Գյումրիում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վերջինս շեշտել է, որ այս տարի կլինի «Հանդիսականի համակրանք» մրցանակ, որի հաղթողը կորոշվի SMS քվեարկության միջոցով, կմասնակցի ցանկացած հայազգի մարզիկ:

«Տարվա լավագույն մարզիկ»-ի քվեարկությունը կկայանա դեկտեմբերին, որին կմասնակցեն մարզական լրագրողները և ազգային ընտրանիների գլխավոր մարզիչները:

--00--ԱԹ