Տեսած կա՞ք, որ վարչապետի աթոռին կառչածը հագնի իր բանակի համազգեստը և Ալիևի պես լինի առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

«Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանության անգրագիտության պատճառով զորքերը հետ են քաշվել անհասկանալի քարտեզների հիման վրա»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իշխանությունները փոխանակ ադրբեջանցիներին չթողնեն ներխուժեն մեր տարածք, անընդհատ հարմարվում են, իսկ սահմանային լարվածությունն անընդհատ  շարունակվում է: Վերջին ժամանակահատվածում չեմ տեսել, որ կառավարության ղեկավարը հագնի զինվորական համազգեստ և լինի սահմաններում, ինչպես պարբերաբար ներկայանում է հրապարակում, բայց դա շատ կարևոր հանգամանք է: Երբևէ տեսած կա՞ք, որ վարչապետի աթոռին կառչածը հագնի զինվորական համազգեստը և լինի առաջնագծում, ինչպես Ալիևն է հագնում իր բանակի համազգեստը և լինում այն հատվածներում, որտեղ որ գրավվել են»,-նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։