Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 15,  24 News

ա

Այսօր՝  նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ղազարյանի վարած Nissan Tiida և 36-ամյա Գագիկ Յայլոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գ. Ղազարյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Մարիամ Գևորգյանը և Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Վազգեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Սպիտակ», մի մասը՝ «Վանաձոր» բժշկական կենտրոններ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ