Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից՝ ՀՅԴ ԳՄ-ն հրատապ նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16,  24 News

ՀՅԴ

Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ՀՀ պետական սահմանների արևելյան մի շարք հատվածներում պատերազմական իրադրությունից, ադրբեջանական զորքերի՝ Սիսիանի պարանոցով առաջխաղացման և հայկական կողմի ունեցած կորուստների փաստից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գումարել է հրատապ նիստ:

Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

«Առաջիկա անելիքների և կայացված որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 --00—ՄՀ