Տեղ համայնքի դիրքերի ուղղությամբ կայուն վիճակ է․ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Կոնկրետ մեր սահմանում կայուն վիճակ է, մնացածի հետ կապված չեմ կարող ասել։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ շփման գծի իրավիճակին։

«Գիտեմ, որ լարված վիճակ է, բայց կոնկրետ չեմ կարող ասել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։

--00--ԿԿ