Շղթայական ավտովթար՝ ԱԺ–ի դիմաց․ բախվել են Hyundai Sonata-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, ապա բախվել Toyota-ին, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ