Անուշ Բեղլոյանը երախտիքի խոսք է ուղղել լիտվական կողմին 44-օրյա պատերազմի օրերի աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երևանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմի  փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թ. նոյեմբերին: Լիտվան Մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների զարգացման կարևորությունը, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության շարունակականությունը: Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսք է ուղղել լիտվական կողմին՝ համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև միջազգային կառույցներում ու 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական ու բարոյական աջակցության համար: ԱԺ պատգամավորն ընդգծել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Լիտվայի Սեյմի փոխնախագահը նույնպես նշել է երկուստեք հարաբերությունների զարգացման կարևորությունը, խորհրդարանների միջև գործակցության ամրապնդումը:

--00—ԼՄ