Մենք հիմա 92 թվականի Ադրբեջանի օրին ենք, երբ այնտեղ իշխանության եկավ անթրաշ պոպուլիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Մենք հիմա 92 թվականի Ադրբեջանի օրին ենք, երբ այնտեղ իշխանության եկավ անթրաշ պոպուլիստը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Նա, հիշատակելով ղարաբաղյան առաջին պատերազմը, համոզմունք հայտնեց, որ այն ժամանակ մենք օգտվել ենք Ադրբեջանի պոպուլիստ առաջնորդի սխալներից և վերցրել վեց շրջանները, իսկ հիմա նույնն անում են ադրբեջանցիները՝ օգտվելով մեր թուլությունից։

Բաղդասարյանի կարծիքով, Փաշինյանը պետք է թողնի, հեռանա․ նա չի հասկանում՝ ինչ է կատարվում, իսկ սողացող պատերազմը լայն ծավալներ է ընդունելու, վտանգված է մեր անկախությունը՝ ՀՀ որպես անկախ պետության գոյությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։