Խաղաղապահները դեպի Ասկերան բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել նորագույն БТР-82А-ներով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Արցախում ռուսական խաղաղապահ ստորաբաժանման արագ արձագանքման խմբերը նորագույն БТР-82А  զրահամեքենաներով և արդիականացված КамАЗ-ներով բազմակիլոմետրանոց երթ են անցկացրել դեպի Ասկերանի շրջան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Պարեկային ծառայության ընթացքում խաղաղապահները վերահսկել են կրակի դադարեցման ռեժիմը, օդում տիրող իրավիճակը, ինչպես նաև անցկացրել են համապատասխան հարցումներ բնակիչների շրջանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ