Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում, եղբայրը քառօրյանին է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

 

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում արել․ «Ալիսա Մելքոնյանը ծառայում է ամենաբարձր և ամենացուրտ դիրքերից մեկում:

Եղբայրը` Գագիկ Մելքոնյանը, զոհվել է քառօրյա պատերազմում:

Ալիսան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 3 ամիս չի կարողացել քայլել, սակայն բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել է մարտական հերթապահության:

Չհանձնվող և անկոտրում հայուհի»:

--00—ԼՄ