Վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում. 24–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1_0

Նոյեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Ռոբերտ Բարսեղյանին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

--00—ԼՄ