Արցախում ո՞ր բնակիչների էլեկտրաէներգիայի փոխհատուցման աջակցությունը կավարտվի․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

գազ

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021 թ. դեկտեմբերի 1-ին, միևնույն ժամանակ բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, իսկ այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը:

--00—ԼՄ