Կուզբասի ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 25,  24 News

ю

Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեք փրկարարներ, ևս երեքը անհայտ կորած են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ տեղի ունեցած ողբերգական միջադեպից ընդհանուր առմամբ տուժել է 51 հոգի, որոնցից 39-ը հոսպիտալացվել են: Նրանցից չորսի վիճակը ծանր է:

Կուզբասի ածխահանքում ծխացման և պայթյունի մասին հաղորդումը ստացվել էր տեղական ժամանակով 09:08-ին (Երևանի ժամանակով՝ 17:08-ին), սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը հայտարարել է, որ ԱԻՆ-ը տվյալներ չունի «Լիստվյաժնայա» հանքում պայթյունի մասին: ՌԴ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ ծխացումը տեղի է ունեցել 250 մ խորության վրա: Արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ պատահարի պատճառը ածխային փոշու բռնկումն է: Ծուխը օդափոխության համակարգի միջով տարածվել է ամբողջ ածխահանքում:

--00--ԱՀ