Եռակողմից ժամեր առաջ. ի՞նչ սպասել Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպումից 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

հանդիպում

Ուրբաթ կեսօրից հետո Սոչիում սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Երեք երկրների առաջնորդների հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը նրանց հետ կունենա առանձնազրույցներ, որոնց արդյունքում տեղի կունենա նաև եռակողմ հանդիպումը։ 

Ըստ ամենայնի, այսօրվա հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևը Պուտինի հետ միասին հանդես կգան նոր հայտարարությամբ, որը կվերաբերվի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծելուն։ Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք այս հանդիպման արդյունքում կլուծվի հայկական կողմի համար ամենացավոտ հարցը՝ գերիների վերադարձի խնդիրը։

--00—ՄՀ

Տեսանյութեր