Ռուս խաղաղապահները հումանիտար օգնութուն են փոխանցել ԼՂ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և այն ապրող տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդվում է, որ հումանիտար ակցիան խաղաղապահներն իրականացրել են գյուղի վարչական շենքում: Բնակիչներին մոտ մեկ տոննա հումանիտար ապրանքներ են փոխանցել, այդ թվում՝ մանկական և մեծահասակների կոշիկներ, հագուստ և կենցաղային պարագաներ, ինչպես նաև դպրոցական փաթեթներ 1-5-րդ դասարանի 40 աշակերտի համար: Ակցիայի շրջանակում օգնություն է հատկացվել Խնածախի ավելի քան 800 բնակչի:

--00—ԼՄ

Տեսանյութեր