Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս անգամ ՀՀ վարչապետի հետ չեն մեկնել ՌԴ:

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցողը եղել է Հրաչյա Թաշչյանը. նա WhatsApp-ով շփվել է Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:

--00--ԿԿ