Ազգային ժողովում բանավեճերից մեծ օգուտ չկա․ հարցը լուծելու է փողոցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

«Ժամանակին ասում էի, որ պետք չէ գնալ ընտրությունների, իրավիճակը պետք է մարսվի, բայց եղան ընտրություններ, և դրանից անմիջապես հետո սկսել մի բան անհնարին է»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Ազգային դիմադրության ճակատ»-ի ձևավորմանը։

«Բայց հիմա, կարծում եմ, ժամանակը հասունացել է։ Պետք է հստակ դնել խնդիրը, պետք է հստակ ունենալ ծրագիր, թե ինչ հեռանկարներ կունենա Հայաստանը՝ այդ խնդիրն իրականացնելով, և պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»,-ասել է նա, ապա հավելել, որ ԱԺ-ն ոչինչ լուծել չի կարող, միայն կարողը հարցը հասցնել միջազգային մարմիններին։

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում «Հայաստան» դաշինքի գործութնեությունը, Վազգեն Մանուկյանն նշել է, որ խորհրդարանական աշխատանքերին ուշադիր չի հետևում։

«Ազգային ժողովում բանավեճերից մեծ օգուտ չկա․ հարցը լուծելու է փողոցը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր