Զորամասում 44-օրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին հուշակոթող է բացվել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

ՊՆ

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում քաջաբար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողություն:

Ներկա են եղել զորամասի սպայակազմը, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչներ, նահատակված զինծառայողների հարազատներ: Նահատակների հոգու հանգստության համար պատարագ է մատուցվել։
 
--00—ՄՀ